Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի հունիսի 24-ին

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական՝ 11 – րդ փաթեթը ուժի մեջ կմտնի շաբաթ օրը ՝ հունիսի 24-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունը:

Փաթեթն ուղղված է սահմանափակող միջոցների շրջանցման դեմ պայքարին։ Բացի այդ, նոր միջոցառումների շրջանակներում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 100 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ:

«Նրանց թվում են բարձրաստիճան զինվորականներ, ձեռնարկատերեր, ինչպես նաև ռուսական ՏՏ ընկերություններ, որոնք կարևոր տեխնոլոգիաներ և ծրագրային ապահովում են տրամադրում ռուսական հետախուզությանը, ինչպես նաև կառույցներ, որոնք աշխատում են Ռուսաստանի զինված ուժերի հետ»,- նշվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդն այսօր՝ հունիսի 23-ին, հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթը, որով նաև փորձ կարվի կանխել նախկինում սահմանված պատժամիջոցների շրջանցման դեպքերը: Պատժամիջոցների ցանկում են ներառվել տասնյակ նոր ընկերություններ մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Պատժամիջոցների շրջանցման դեմ նոր գործիքակազմը թույլ կտա ԵՄ-ին սահմանափակել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների և տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը որոշակի երրորդ երկրներ, որոնք, ինչպես համարվում է, շարունակում են պատժամիջոցները շրջանցել կամ դրա բարձր ռիսկի տակ են: Այս փաթեթով պատժամիջոցների ցանկում կներառվեն 87 նոր ընկերություններ, «որոնք ուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի ռազմական ու արդյունաբերական համալիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս