
Հունիսի 22-ին պարզ կլինի՝ Գրիգորի Խաչատուրովը կշարունակի՞ մնալ անազատության մեջ, թե՞ ոչ

Մայիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգել էր ևս 3 ամսով:
Պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
168.am-ի տեղեկություններով, վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին:
Մեզ հայտնի է դարձել, որ նիստ չի լինելու, գրավոր ընթացակարգով է քննվելու վերաքննիչ բողոքը: Իսկ հունիսի 22-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է իր որոշումը՝ Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոց կալանքը կփոխվի՞, թե՞ նա կշարունակի մնալ կալանքի տակ:
Նշենք, որ գեներալն անազատության մեջ է մարտի 16-ից:
Նա մեղադրվում է փողերի լվացման՝ «ժամկետանց» ու «կարված» գործով։