Բաժիններ՝

Կարապետյան-Խլղաթյան զույգը Եվրոպական խաղերի հրաձգության զույգերի պայքարում դարձել է արծաթե մեդալակիրներ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը դարձել են Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ:

Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերի հրաձգության 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հավաքելով 581 միավոր՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Իտալիայի թիմն է:

Նախօրեին անհատական մրցապայքարում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Եվրոպական խաղերին մասնակցում են 49 երկրի 7000-ից ավել մարզիկներ: Հայաստանն այս տարի ներկայացնում են 9 մարզաձևի 57 մարզիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930