
Տոնոյանը կշարունակի մնալ անազատության մեջ

Հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական թիմը 2 դատական նիստ առաջ միջնորդություն էր ներկայացրել՝ փոխել Տոնոյանի խափանման միջոց կալանքը: Առաջարկվել էր այլընտրանքային ցանկացած խափանման միջոց, որի դեպքում հնարավոր կլիներ ապահովել պատշաճ վարքագիծ:
Սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Տեղեկությունը 168.am-ին հայտնել է Տոնոյանի փաստաբան Ավետիք Կարապետյանը:
Հիմնավորումը, ըստ էության, նույնն է՝ որպես նախկին պաշտոնյա՝ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ գործով այս կամ այն կերպ անցնող մարդկանց վրա, թեպետ վկաների մեծ մասն արդեն հարցաքննվել է՝ 11-ը, իսկ ընդհանուր վկաները 15-ն են: