Ներմուծման, արտահանման ծավալների նվազում կունենանք: Աշխատում ենք՝ սանկցիոն ռիսկերից զերծ մնանք. ԿԲ նախագահ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանը կանխատեսեց՝ տարվա ընթացքում «կտեսնենք ներմուծման և արտահանման ընդհանուր ծավալների որոշակի նվազում՝ նախորդ տարվա պիկերի համեմատ»։

ԿԲ նախագահն այս դիտարկումներն արեց՝ անդրադառնալով ապրանքները Հայաստանից դեպի Ռուսաստան վերարտահանելու պատճառով հայկական երկու ընկերությունների պատժամիջոցների տակ հայտնվելու հանգամանքին:

«Գործընկեր երկրներում կան ֆիրմաներ, որոնք ապրանք վաճառելիս հավաստիացում են ուզում առ այն, որ ապրանքն իրացվելու է քո տնտեսական իրավասության գոտում և ոչ թե վերարտահանվելու է։ Կարծում եմ՝ ինչքան ավելանա այս տեսակի գործարքների կամ հսկողական մեխանիզմների տեսակարար կշիռը, այնքան կտեսնենք, որ վերարտահանման գործառնությունները գնալով ծավալային, քանակական նվազում են»,- մանրամասնեց նա:

Պատժամիջոցների մասին հարցադրմանն ի պատասխան՝ ԿԲ նախագահը նշեց, որ գործընկերների՝ բանկային և ֆինանսական համակարգի հետ աշխատանք է տարվում՝ հնարավոր սանկցիոն ռիսկերից զերծ մնալու համար։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս