Բաժիններ՝

Սիրիայում ամերիկյան ուղղաթիռի վթարի պատճառով 20-ից ավելի ԱՄՆ զինվորական է տուժել

Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով տուժել է 22 ամերիկացի զինծառայող։

«Հունիսի 11-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ 22 զինծառայողներ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Զինծառայողները բուժում են ստանում. 10 մարդ տարհանվել է կենտրոնական հրամանատարությունից դուրս գտնվող ավելի մասնագիտացված հաստատություններ», – ասվում է հրապարակման մեջ։

Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության՝ միջադեպի պատճառները հետաքննվում են: Միաժամանակ հաղորդվում է, որ «թշնամու կողմից կրակ չի բացվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։