Բաժիններ՝

Մենք գիտենք, թե ինչպիսի թիմ է «Ինտեր»-ը. Քեվին դե Բրույնեն` ՉԼ եզրափակիչի մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Քեվին դե Բրույնեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հակառակորդ «Ինտեր»-ին լավ պաշտպանվող թիմ է համարում:

«Մենք գիտենք, թե ինչպիսի թիմ է «Ինտեր»-ը: Նրանք լավ են պաշտպանվում և հասկանում ենք, որ բաց խաղ չի լինելու: Պետք է խաղասկզբում պահպանենք մեր նյարդերը: Խաղի սկզբում էլ շատ հնարավորություններ չեն լինելու»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դե Բրույնեն։

Բելգիացին համարում է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծագույն նվաճում է հաղթել Չեմպիոնների լիգայում:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` հունիսի 10-ին, թուրքական Ստամբուլ քաղաքում, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ուժերը կչափի իտալական «Ինտեր»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930