
«Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով

«Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում իրադարձությունների ծայրահեղ բացասական զարգացման առիթով։
▪️ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված նամակում ասվում է, որ իրենք վճռականորեն մերժում են ՀՀ վարչապետի դիրքորոշումը, երբ նա հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Լեռնային Ղարաբաղը նրա կազմում։
▪️Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել արցախցու կամքը հայրենիքում ապրելու որպես ազատ և անկախ, ժողովրդավարական կազմավորման քաղաքացիներ, որի կարգավիճակը իրավասու է փոխել միայն իր հողի վրա արարող ժողովուրդը։
▪️ Համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունը ՌԴ–ին տրված իրավունք է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որը պետք է գործի մինչև Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական սահմանումը, իր քաղաքացիների անվտանգության երաշխավորված ապահովումը։