Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության ընդհանուր չափորոշիչների ներդրման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության ընդհանուր սկզբունքների և չափորոշիչների ներդրման մասին։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Պուտինը ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին առաջարկել է մտածել կրթության ընդհանուր սկզբունքների և ստանդարտների ներդրման, գիտական ծրագրերի համակարգման, մասնագիտություններին ներկայացվող պահանջների միասնականացման, տեխնիկական և այլ առարկաների միասնական դասագրքերի ստեղծման շուրջ:
«Ընդգծեմ, դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է ձեզ հետ միասին վերադառնանք խորհրդային կրթական համակարգին։ Մենք պարզապես պետք է հենվենք մեր կրթական համակարգի հիմքերի վրա, բայց նայենք առաջ, շարժվենք առաջ, վերցնենք աշխարհում եղած լավագույնը և ստեղծենք մերը», – ասել է նա։