 
                        «Անհամբեր» սպասում եմ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին. Վլադիմիր Մարտիրոսյան
 
                                    Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Անհամբեր» սպասում եմ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին Արագածավան համայնքի ՔՊ-ական «եսիմինչի» վարքի անթույլատրելիության մասով:
Չի թքել, չի «առևանգվել» որդեկորույս մոր կողմից, զուտ կոպալով հարվածելա երիտասարդ անառողջ տղայի գլխին: Պարզվումա մի քանի օր առաջ էլ մանկահասակ երեխային Ղարաբաղցի լինելու պատճառով իջեցրելա մեքենայից թողնելով «չոլերում» մենակ: Այս դեպքը կարծում եմ ևս պետք է արժանանա նրա ուշադրությանն ու ծանրակշիռ գնահատականին:
«Սարկազմ չէ» հո Արցախի հանձնման ու քաղաքականապես ու անվտանգային առումով մեռնող ՀՀ-ի մասին չէ խոսքը, որ գնահատական չլսենք հիմնադիր նախագահից: Խոսքը գերկարևոր՝ թքելու, առևանգվելու, մանկահասակ ղարաբաղցիներին քաղաքական համոզմունքներով նսեմացնելու և անառողջ երիտասարդին կոպալով խփող ՔՊ-ական «եսիմինչի» մասին է»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        