«ՀՀ դեֆակտո ներկայացուցիչը Անկարայում լուսանկարվել է թուրք արմատական ​​լրագրողի հետ, ով արդարացնում է Թալեաթ փաշային և երիտթուրքերի վայրագությունները». Արթուր Թովմասյան

Արթուր  Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ դեֆակտո ներկայացուցիչը Անկարայում լուսանկարվել է թուրք արմատական ​​լրագրող Մուրադ Բարդաքչիի հետ, ով մշտապես արդարացնում է Թալեաթ փաշային և երիտթուրքերի վայրագությունները։ Ստորև ներկայացնում եմ մի հատված Բարդակչիի խոսքից.

«Սա Հոլոքոստի նացիստական ​​քաղաքականությունը չէր, շատ մութ ժամանակներ էին: Դա դժվար որոշում էր, բայց տեղահանությունը շատ արյունալի իրադարձությունների արդյունք էր:

Կառավարությանն անհրաժեշտ էր տեղահանել հայ բնակչությանը» – ասում էր Բարդակչին` արդարացնելով օսմանյան թուրքերի քաղաքականությունը:

Տեսանյութեր

Լրահոս