Բաժիններ՝

Հետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը

Վահագն Խաչատուրյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրել է 44-ամյա պատերազմի ժամանակ Մատաղիսում զոհված ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հակոբյանին։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի պաշտպանության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հրահատի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930