Բաժիններ՝

Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ

Իրանը շուտով կներկայացնի իր գերձայնային բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտարարել է  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:

Հաջիզադեն գերձայնային բալիստիկ հրթիռի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարել էր անցյալ տարվա նոյեմբերին:

Նրա խոսքով՝ այդ հրթիռն ունի մեծ արագություն և կարող է մանևրել մթնոլորտում:

«Այս հրթիռն ուղղված է հակառակորդի հակահրթիռային համակարգերին: Այն մեծ թռիչք է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում», – ասել է Հաջիզադեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031