
Թուրքիայում 1 տարվա ընթացքում 1 տոննայից ավել ոսկի է ներմուծվել

Արևմտյան երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ավանդական ոսկու արտահանումների հիմնական ուղղությունները փոխվել են՝ ուղղվելով դեպի Թուրքիա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով Reuters-ին, ըստ որի՝ Թուրքիան մեծ դեր է խաղացել ռուսական ոսկու առևտրի գործում։
Թեև ոչ ռուսական ընկերություններից ոչ մեկը մի քանի տոննայից ավելի ոսկի չի տեղափոխել Թուրքիա, համաձայն մաքսային տվյալների՝ 2022-ի փետրվարի 24-ից մինչև 2023-ի մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվել է ավելի քան 1 տ․ ռուսական ոսկի։ Ըստ արձանագրությունների՝ այս առևտրին ընդհանուր առմամբ մասնակցել է 8 ընկերություն։