Բաժիններ՝

Պետպատվերը վերջացել է. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. «Երեկ երկրի բարձրագույն ամբիոնից Առողջապահության նախարարը ի պատասխան պետական պատվերով բուժման անհնարինության մասին պատգամավորի հարցին՝ պատասխանեց. «…. մենք մեկնարկել ենք էլեկտրոնային հերթագրում…., մենք առաջիկայում պլանավորում ենք օֆերտայի ծրագրերով հավելումներ….. և այլն»:

Տիկին նախարար՝

Մինչ դուք խոսում եք բնակչության համար անհասկանալի տեխնոլոգիական լուծումների մասին՝ պետական պատվերից օգտվելու իրավունք ունեցող հիվանդների հերթերը բժշկական հաստատություններում հասել են մինչև 2024-թվական և հիվանդները ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում բուժաշխատողների հանդեպ, քանի որ նրանցից են լսում «պետպատվերը վերջացել է» արտահայտությունը՝ չպատկերացնելով, որ խնդիրը ձեր թիմի ապաշնորհ կառավարման մեջ է:

Օֆերտան ընդամենը հրապարակային պայմանագիրն է, գուցե սխալվել ե՞ք և նկատի ունեք չսահմանափակվող բյուջեի ծրագրերը, որոնց դեպքում հերթագրում նախատեսված չէ ( օրինակ չարորակ հիվանդությունների բուժում, անհետաձգելի բժշկական օգնություն և այլն);

Գուցե խնդիրը նրանում է, որ բժիշկները անմնացորդ աշխատում են՝ փրկելով հազարավոր կյանքեր, իսկ այդ հիվանդների հիվանդության պատմագրերը ուսումնասիրում են անհայտ ծագման և գաղտնի պահվող մասնագետները (խախտելով շատ իրավական ակտեր) և մերժում գումարների տրամադրումը:

Գուցե՞ կատարեք ներքին վերաբաշխում և այն «նախընտրած սիրելի» հիմնարկներում, որտեղ գումարի ավելցուկ կա վերաբաշխեք այլ հիմնարկներին»:

Կարծում եմ այս խորը սոցիալական խնդիրների դեպքում «առաջիկայում», «շուտով» բառերի փոխարեն պետք է կիրառվի «ՀՐԱՏԱՊ» բառը , իսկ պետական պատվերով բուժվողների թիվը ավելանում է ոչ թէ որակի հաշվին, այլ քանի որ ավելանում են սոցիալապես անապահովները և հաշմանդամները:

Հ.Գ. Շուտով առողջապահական համակարգում կունենանք նոր եզրույթ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՑԵԼ Է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս