Բաժիններ՝

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:

Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։ Կառավարիչ տնօրենն, իր հերթին, առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հետհամավարակային տնտեսական վերականգնման գործընթացներին, ինչպես նաև մտքեր փոխանակել առկա գլոբալ մարտահրավերների պարագայում դրանց ազդեցությանը տնտեսական զարգացման և առաջընթացի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031