Երևանը 2024 թվականին կհյուրընկալի ՎԶԵԲ-ի ամենամյա հավաքը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ամենամյա հավաքը 2024 թվականին տեղի կունենա Երևանում։ Այս մասին հայտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բանկը Հայաստանի կառավարության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել իր հավաքը հաջորդ տարի Երևանում անցկացնելու մասին։
Հուշագիրը Սամարղանդում ստորագրել են ՎԶԵԲ-ի գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին և Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Երևանում կայանալիք հավաքը կլինի Բանկի 33-րդ հավաքը։ Ամենամյա հավաքները Բանկի օրացույցում ամենակարևոր միջոցառումն է։
Հավաքի ընթացքում կկայանա Բանկի կառավարման խորհրդի նիստը, որը Բանկի բարձրագույն մարմինն է։
Հավաքի ընթացքում նախատեսված է նաև բիզնես ֆորում, որին կմասնակցեն բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, պետական չինովնիկներ, լրատվամիջոցներ․ նրանք կմասնակցեն պանելային քննարկումների։