Բաժիններ՝

Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե։ Տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս