ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ անկախ նրանից, թե որ երկրում են դրանք կայանում. Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Մենք հավատում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տեւական լուծման հասնելու համար, որը, մեր համոզմամբ, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ իրենց տարաձայնությունները հարթելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք աջակցում ենք այդ բանակցություններին՝ անկախ նրանից՝ դրանք տեղի կունենան Վաշինգտոնում, ինչպես անցյալ ամիս, թե Բրյուսելում, ինչպես շաբաթներ առաջ, թե իսկապես աշխարհի ցանկացած կետում: Կարեւորն այն է, որ այս երկու կողմերը շարունակեն զրուցել միմյանց հետ»,- հավելել է խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս