Զոհեց մի ամբողջ սերնդի, հիմա էլ մայրերից է վրեժ լուծում
Փաշինյանի վերջին ասուլիսը, բացի ամիսներ անց Արցախը վերջնականապես և անվերադարձ Ադրբեջանին նվիրելու խոստումից, ուշագրավ էր նաև իր որդու ենթադրյալ առևանգման շուրջ նրա մտքերով։ Հրապարակված կադրերում երևում է, որ Աշոտիկն իր կամքով նստում է տիկին Գայանեի մեքենան, ինքն էլ քիչ անց դուրս է նետվում մեքենայից։
Հետո նա ահազանգում է ոստիկանություն, առևանգման հոդվածով քրգործ է հարուցվում, տիկին Գայանեին և այլ զոհերի ծնողների ցուցադրաբար բերման են ենթարկում։ Տիկին Գայանեն ձերբակալվում է, իսկ մի նորելուկ դատավոր, որի հորեղբայրը ևս դատավոր է, հայրն էլ՝ դատախազ, ինքն էլ ընդամենը մի քանի ամիս առաջ է առաջին անգամ պատմուճան հագել, կալանք է տալիս հերոսածին մորը։
Քննչական կոմիտեի, դատախազության և դատարանի կոմբինացիան հստակորեն գործում է կառավարական ցուցումով՝ պատժելու տիկին Գայանեին և այդպիսով զգուշացում հղելու մյուս ծնողներին, թե հանկարծ չփորձեն խոսել իրենց որդիների զոհվելու հանգամանքներից և մեղավորից։
Մանրամասները՝ տեսանյութում