
Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիա» տեղափոխվելը առաջ քայլ է համարում իր կարիերայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-լեոն Ռանոսը մեծ մոտիվացիայով է մոտենում Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ սպասվող աշխատանքին:
«Ուրախ եմ նման հրաշալի ակումբի միանալու համար: Իմ կարիերայում մեծ քայլ է առաջ, որին մոտենում եմ ամբողջապես մոտիվացված և նվիրումով: Ուզում եմ քրտնաջան աշխատանքով, մարզումներով արագ իմ տեղը գտնել թիմում»,- ասել է Ռանոսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես դարձավ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ: Հրանտ-Լեոն Ռանոսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչ 2027 թվականը:
Ռանոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրվել է ընթացիկ տարվա մարտին և մասնակցել է Կիպրոսի դեմ ընկերական խաղին, որում դարձել է 2 գոլի հեղինակ: Ռանոսը մինչ այս հանդես էր գալիս «Բավարիա»-ի երկրորդ թիմում: