Հակառակ դեպքում ԱԶԳԸ կմերժեր ոչ թե իր երեկվա հերոսներին, այլ այն տականքին, որը Երկիրը հասցրել է այս վիճակին…Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը գրում է. «88-ին, երբ Հայոց արևելաց կողմում թևածեց ազատագրական շարժումը, ԱԶԳԸ վանկարկում էր «Արցախը մերն է…»
90-ականների պատերազմում, երբ թշնամուն պարտադրեցինք մեր կամքը, տարիներ շարունակ Արցախն ԱԶԳԻ համար միասնության, հպարտության և արժանապատվության խորհրդանիշ էր…
…Իսկ հետո, երբ եկավ նեռը և առանց աչք թարթելու՝ հազարավոր զոհեր ու տարածքներ տալով, մանկուրթի համառությամբ, այսօր հայտարարում է, թե Ադրբեջանի «86.6 հազար քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղ», նույն ԱԶԳԸ, չգիտես ինչու, լուռ ու անտարբեր է…
Սա ենք մենք… Ընդամենը երեք տասնամյակ, և հոգնած ու շնչահեղձ ժողովուրդ… Հետո էլ ասում ենք «աշխարհն անարդար է…» Այնինչ, իրականում. ոչ թե աշխարհն է անարդար, այլ մենք ենք անազնիվ մեր ճակատագրի հանդեպ… Հակառակ դեպքում ԱԶԳԸ կմերժեր ոչ թե իր երեկվա հերոսներին, այլ այն տականքին, որը Երկիրը հասցրել է այս վիճակին…»: