Ինչո՞ւ է նախարարը տասնյակ տարիներով անձնվեր մանկական բժշկական ծառայություններ մատուցած հիվանդանոցների բյուջեները պակասեցնում՝ ի օգուտ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» կլինիկայի. Անուշ Պողոսյան
Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՆԱԽԱՐԱՐԻ ՍՏԵՂԾԱԾ ՊԱՏՐԱՆՔԸ
————————————————–
📢Մամուլում հրապարակվել է,որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն: Ըստ հրապարակումների կենտրոնը հնարավորություն ունի առողջապահական ծառայություններ մատուցել Հայաստանի ազգաբնակչության շուրջ 65 տոկոսին: Ենթադրում եմ ,որ նկատի ունեն մանկական բնակչությանը:
Իսկ հիմա մի քանի կարևոր վերլուծական թվեր‼️
❌Հայաստանում մանկական մահճակալների թիվը շուրջ 1200 է, իսկ 65 տոկոս սպասարկելու համար Ուիգմոր հիվանդանոցին անհրաժեշտ է 780 մահճակալ, սակայն Ուիգմոր հիվանդանոցի մահճակալների թիվը ընդամենը 105-ն է:
❌«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնին 2023 թվականին տրվել է աննախադեպ ծավալի պետական պատվերի գումար՝ 600 միլիոն դրամ (որպես կանոն նորաբաց կլինիկաներին առաջին անգամ պետական պատվերով տրվում է մինչև 20 միլիոն դրամ), այսինքն տարվա ընթացքում միայն պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացող պացիենտները հիվանդանոցային մահճակալները կզբաղեցնեն շուրջ 94 %(խախտելով սանիտարական միջոցառումների իրականացման գործընթացը), այն դեպքում ,երբ ՀՀ-ում մահճակալային զբաղվածության միջին ցուցանիշը 60% է:
❌«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը սրան զուգահեռ արտահիվանդանոցայի բժշկական սպասարկումը կատարում է բացառապես վճարովի հիմունքներով:
❌ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» կլինիկան չունի emergency ծառայություն:
⁉️ Եվ այսպես , անհասկանալի է, ինչու՞ է Առողջապահության նախարարը ստվերում տասնյակ տարիներով անձնվեր մանկական բժշկական ծառայություններ մատուցած հիվանդանոցներին , ինչու՞ է այդ հիվանդանոցների բյուջեները պակասեցնում ի օգուտ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» կլինիկայի՝ կիրառելով կրկնակի ստանդարտներ, որի արդյունքում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ծառայության տիրույթում անհավասար պայմաններ են ստեղծվել կազմակերպությունների համար, ինչու՞ է այդ նպատակի համար նաև ընդգրկում այլ բարձրաստիճան պաշտոնյաներին:
Բոլոր հարցերը ունեն մեկ պատասխան»։