
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մայիսի 20-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-25-ը՝ նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 20-ի ցերեկը, 21-ը սպասվում է, 22-25-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։