Բաժիններ՝

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բազմաբնույթ ծրագրով կմիանա «Թանգարանների գիշեր»-ին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ավանդույթի համաձայն միանալու է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և մայիսի 20-ին արվեստասերներին է ներկայանալու բազմաբնույթ ցուցադրություններով ու համերգներով:

Այցելուների համար 11:00-24:00-ն բաց կլինեն մշտական ցուցադրությունն ու «Դարից երկար. Արշակ Չոպանյան-Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը:

12:00-ին տեղի կունենա «Ողջույն ձեր նոր կյանքին» համերգը: Ելույթ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց Տան «Շողակաթ» մանկական երգչախումբը, որի խմբավարը Կարինե Եզեկյանն է, դաշնակահարը՝ Գայանե Ներսիսյանը:

14:00-ին կանցկացվի «Ձայնիկ ունիմ» կրթական ծրագիրը: Այն կվարի Աստղիկ Մարտիրոսյանը, իսկ 16:00-ին Մարիաննա Տիգրանյանը կներկայանա «Կանաչացավ ծառն ի խընկին». հայ ավանդական հարսանիքը» բանախոսությամբ:

18:00-ին պարատոն է սպասվում «Մենք» ազգային պարի խմբի հետ: Պարուսույցը Ստեփան Թորոյանն է, իսկ 20:00-ին համերգային ծրագրով հանդես կգա «Գեղարդ» երգեցիկ խումբը, որի գեղարվեստական ղեկավարը Մհեր Նավոյանն է, խմբավարը՝ Անահիտ Պապայանը:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս