Բաժիններ՝

Ոմանք ասում են՝ վարդապետը խելագարվել է։ Մյուսներն ասում են՝ ուղղակի հեռացել է էդ սնափառ սուպերսաքոների գեհենից. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը գրում է. «Դաժը թուրքերն են Կոմիտաս վարդապետին հարգել։ Ցեղասպանության ժամանակ էլ տեղի են տվել միջազգային ճնշումներին ու «մահվան երթից» հետ են ուղարկել։ Իսկ Վարդապետն էդ դժոխքից վերադարձել է Կ.Պոլիս ու տեսել է, որ Պոլսի սուպերսաքոներն ու մյուս սուպեր-պուպեռները հանգիստ վայելում են «խաղաղության դարաշրջանը»։

Ու տենց։ Ոմանք ասում են՝ վարդապետը խելագարվել է։ Մյուսներն ասում են՝ ուղղակի հեռացել է էդ սնափառ սուպերսաքոների գեհենից։ Չգիտեմ՝ որն է ճիշտը։

Հ.Գ. Ես էնքան էլ լավ չգիտեմ, բայց լսել եմ, որ համաշխարհային երաժշտագիտության մեջ Կոմիտաս վարդապետը նշանակալի ավանդ ունի, քանզի նրան հաջողվել է ապացուցել փոքր ազգերի՝ ուրույն ազգային երաժշտություն ունենալու հանգամանքը։ Մինչ այդ ընդունված էր համարել, որ երաժշտություն ունենալու շռայլությունը տրված է միայն մեծ ազգերին։

Հ.Գ-2. Կտավին պատկերված է երիտասարդ Կոմիտաս վարդապետը՝ Էջմիածնի լճակի առջև։ Լճակը վաղուց չկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031