Բաժիններ՝

Կիթառահար Յակովոս Կոլանյանը հանդես կգա Երևանում

Հունաստանից Հայաստան ժամանած կիթառահար Յակովոս Կոլանյանը մայիսի 18-ին համերգային ծրագրով կներկայանա Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Կհնչեն Միքիս Թեոդորակիսի «Էպիտաֆիա», Յակովոս Կոլանյանի «Ձայներ 1915» ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական երաժշտություն՝ փոխադրված կիթառի համար («Սարերի հովին մեռնեմ», «Յարիմո», «Էնզելի», «Շուրջպար», «Նազելի պար», «Յաման յար», «Նուբար-Նուբար», «Զանգեզուրի պար»):

Կոլանյանը ծնվել է 1960 թվականին Հունաստանում և առավելապես հայտնի է դասական կիթառով էթնիկ ժողովրդական երաժշտության իր կատարումներով։ Գործունեության ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Լատինական Ամերիկայում, որտեղ հանդիսատեսին է ներկայացրել դասական կիթառի երկացանկի մեծ մասը: Պարբերաբար մասնակցում է Վիեննայում, Միլանում, Աթենքում, Իսրայելում, Կիպրոսում և Երևանում անցկացվող միջազգային փառատոնների՝ հանդես գալով մենահամերգներով կամ նվագախմբերի հետ։ Ակտիվ զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031