Բաժիններ՝

«Գոյ» թատրոնը դատական կարգով կբողոքարկի կառավարության որոշումը

Կառավարության մայիսի 11-ի  նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելուն:  Հիմնավորման մեջ նշված է՝ համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսված է միջոցառումների իրականացում, որոնք պետք է նպաստեն նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանն ու կարողությունների զարգացմանը, խթանեն ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում:

«Ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն):

Փաստացի, առանց մասնագիտական և հանրային քննարկման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից, տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այս ամենին զուգահեռ՝ կադաստրային տարածքի և փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ»,- նշված է հիմնավորման մեջ:

«Գոյ» թատրոնի բեմադրիչ Սարգիս Արզումանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատական կարգով բողոքարկելու են կառավարության այս որոշումը:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ որոշման հրապարակումից հետո ԿԳՄՍ նախարարության հետ հանդիպում եղե՞լ է, նա բացասական պատասխան տվեց, պարզաբանելով՝ «կարիք չկա»:

Մեր տեղեկություններով՝ առայժմ չի սկսվել թատոնները միացնելու գործընթացը, ավելին, «Գոյ» թատրոից փոխանցեցին, որ դեռևս չեն ստացել որոշման մասին որևէ փաստաթուղթ:

Տեսանյութեր

Լրահոս