
Արցախը Հայաստան է և վերջ ասողը ընդունեց, որ Արցախը Ադրբեջան է և վերջ․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչու՞ եք զարմանում, որ Փաշինյանը փաստացի ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։
Մենք ենք դրա մեղավորը, քանի որ նա դեռ ներկայացնում է ՀՀ-ն։
Եթե շարունակեց կառավարել, Երեւանը կարող է Էրիվան անվանել, Հայաստանն՝ Էրմենիստան, իսկ Արարատն էլ՝ Աղըրը դաղ։
Արցախը Հայաստան է և վերջ ասողը ընդունեց, որ Արցախը Ադրբեջան է և վերջ։
Ու այս ամենը մեր բոլորիս հնազանդ անգործության ու անկարողության պայմաններում։
Ամոթ մեզ։
Պատմությունը սա մեզ չի ներելու»։