ԿԵՆԱՑՆԵՐԸ ԴԱՌՆԱՆՈԻՄ ԵՆ
Գրող, արձակագիր Լևոն Ջավախյանը գրել է․ «Ես նիկոլ փաշինյանին համարում եմ Հայաստանի պետականության վրա նստած գերեզմանաքար և ի սփյուռս հայտարարում եմ` ով նրա քաղաքականության պաշտպանն է, ապա մեղմ ասած, հայրենիքի պաշտպանը չէ։ Սխալ եմ, ճիշտ եմ` իմ կարծիքն է։ Առանձնապես անարգանքով եմ նշում անունով այն մտավորականներին, որոնք լորձաշուրթ քծնանքով հայտնվում են թիկունքում, գոտկատեղից ցածր, աղտեղության վայրում։ Մինչ այդ այնտեղ էին հայտնիներից հայտնի` Հենրիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Հակոբ Մովսեսը, Ռուբեն Բաբայանը… կան նաև երիտասարդ մանրապճեղներ, որոնց հարկ չեմ համարում նշել…
Բայց այ, քեզ զարմանք , պարզվում է, որ նրանց շարքում հայտնվելու հայտ է ներկայացրել նաև Կարինե Խոդիկյանը, ով ի լուր Հայաստանի հայտարարել է, որ ընտրության չի գնա, բայց եթե իմանա, որ նիկոլից մի ձայն է պակասում ` անհապաղ կներկայանա ընտրական տեղամաս…
Դե, արի ու վարդապետ, մի գժվի…»