«Շուտով դա տեղի է ունենալու, բայց առաջին հերթին պիտի պատժվեն բոլոր դավաճանները». Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

1992 թվականի մայիսի 9-ին  հայկական կողմն ունեցել է փայլուն հաղթանակ և 1992 թվականից սկսած մշտապես տոնել են Եռատոն։  Եվ Արցախի Հանրապետության Սուրբ Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վստահ է՝ լինելու է նաև քառատոն:

168.am-ի հետ զրույցում Տեր Հովհաննեսն անդրադարձավ  Շուշիի վերաազատագրման հնարավորություններին՝ ասելով.

«Այսօր չենք տոնում, բայց Եռատոնը հիշում ենք, որ եղել է Եռատոն ու հաղթանակ։ Եթե մենք համախմբվենք, ապա վստահաբար ասում եմ՝ հաջորդ տարի պետք է Քառատոն նշենք։ Շուշին առանց Արցախի ու Հայաստանի՝ Շուշի չէ, և Արցախն էլ, Հայաստանն էլ առանց Շուշիի՝ Արցախ չէ, Հայաստան չէ։ Ամբողջն իրար հետ ունենալու համար պետք է միասնական լինել։ Այսօր պառակտվել են, Արցախը տալիս են Ադրբեջանին, տարածքային պահանջներ այդ երկրից չունեն։ Այդպես կարող են միայն ազգի դավաճաններն ու թշնամիներն արտահայտվեն։ Աստված այս ամենը մեզ տվել է, և մենք պարտավոր ենք Աստծո օրհնությունը մեր մեջ պահել»։

Ինչ վերաբերում է դեռ երկու տարի առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ «Շուշին դժբախտ ու դժգույն» քաղաք էր, Տեր Հովհաննեսը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը նախապես իր բարեկամների հետ պայմանավորվել էր, որ Շուշին պետք է նրանց հանձնի, իսկ հանձնումից հետո էլ բարձրաձայնում էր։

Կարդացեք նաև

«Ժողովուրդն այս ամենը լուրջ չընդունեց, որովհետև ասում էր, թե գիժ-գիժ խոսում է, չէ՝ գիժը մենք ենք, որ գիժ առաջնորդ ունենք։ Չկարողացանք 10 միլիոն հայից մի հայրենասեր, պետականամետ առաջնորդ ընտրել, որ կարողանա հայ ժողովրդին առաջնորդել։

Հայ ժողովուրդը դարեր ի վեր մեծ անուն է ձեռք բերել՝ իմաստուն, խոհեմ, քրիստոնյա, հզոր, ուժեղ, այսօր ի՞նչ է ձեռք բերել, մի Նիկոլիկ, որը չի կարողանում Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհով մեկ։ Այս պահին մենք ենք մեղավոր՝ դավաճան, հողատուն, կապիտուլյանտը նույն պահին պետք է պատժվեր, որովհետև այսօր դավաճանը ծնում է դավաճանիկներ, սա է ցավը և սա է պատճառը, որ մենք այսօր այս օրին ենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վստահ է՝ հայ ազգը ոտքի է կանգնելու, ապացուցելու է, որ հայ է, ուժեղ է, Աստծո ժողովուրդն է։

«Շուտով դա տեղի է ունենալու, բայց առաջին հերթին պիտի, չգիտեմ ինչականներ են իրենք, բոլորը պատժվեն, դավաճանները՝ ՔՊ-ականներ են, չգիտեմ ինչեր են, դրանք բոլորը պիտի պատժվեն։ Մենք մեր մեջ չպետք է ունենանք դավաճան, դավաճանը  դավաճան է ծնում, հողատուն՝ հողատու, իսկ հերոսը ծնում է հերոս, մենք պետք է հերոսներ ունենանք, ոչ թե դավաճաններ»,- եզրափակեց տեր Հովհաննեսը։

Տեսանյութեր

Լրահոս