Բաժիններ՝

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը ձգտելու է այլ գույնի մեդալների առաջիկա առաջնություններում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը ձգտելու է այլ մեդալների առաջիկա առաջնություններում:

«Սա իմ առաջին մեդալն էր մեծահասակների առաջնությունում, և ես գնացել էի ոսկե մեդալի հետևից: Պարզապես մի քանի հանգամանք ինձ խանգարեց: Առավել տպավորիչ էր երրորդ տեղի համար ունեցած գոտեմարտս: Փորձելու եմ մյուս անգամ այլ փայլով մեդալը բերել»,-  լրագրողների հետ զրույցում ասաց մարզիկը:

Պողոսյանի խոսքով` ինքը նախկինում մի քանի լավ հնարավորություն է ունեցել մեդալի համար պայքարելու, իսկ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը կարևոր իր համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031