Բաժիններ՝

Sevan Startup Summit-ը վերադառնում է

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը մայիսի 2-ին կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր (խմբ. 25 տարի), ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։ Այս մասին նշած է Sevan Startup Summit-ի տարածած հայտարարության մեջ:

«Երկար սպասված այս պայմանագիրը ամուր հիմքեր է տալիս մեզ վերականգնելու սամմիթի ամենամյա բնույթը, և այս տարի ինչպես նախկինում հուլիսի վերջին շաբաթը հավաքվել մեկ հարկի տակ և իրականություն դարձնել երկար սպասված #SevanStartupSummit2023-ը»,- հայտարարության մեջ նշել են ֆորումի կազմակերպիչները։

Այս տարի բիզնես ֆորումը կանցկացվի հուլիսի 23-29-ը։ Մասնակցության հայտերը բաց են։

Sevan Startup Summit-ը վերջին անգամ Սևանում անցկացվել է 2019-ին՝ հյուրընկալելով շուրջ 1000 մասնակցի՝ աշխարհի շուրջ 45 երկրից։ Միջոցառման շրջանականերում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել են 1 մլն դոլարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս