
32-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Տերյան փողոցի 32-ամյա մի բնակիչ մոտը ապօրինի զենք է պահում:
Ապրիլի 28-ին, իրացնելով տեղեկությունը, Նոր Նորքի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայում նրան հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են բաժին: Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: