«Միթե՞ բոլորս ենք համակերպվել ամենօրյա զոհերին և թշնամուց ծնկաչոք խաղաղություն աղերսող դավաճաններին։ Միթե՞ ողջ Հայաստանը բթացել է․․․». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում ես օրվա լրահոսն ու գարշում ՝ վարչապետ-դավաճանի Ջրառատ գյուղում հերթական էջանագին ներկայացումից։ Իբր այդ արարածը ազատ շրջում է գյուղում, բարևում «պատահականորեն» ճանապարհին հայտնված երեխաներին, նրան են մոտենում ու օրհնում հերթական կեղծ տատիկներն ու պապիկները։ Պարզ է, ամեն ինչ նախապես մանրակրկիտ մշակված բեմադրված է, նաև ապահովագրված իրական պատահական անցորդներից, թե չէ էլ թուքումուր, էլ հովանոց, էլ եսիմինչ կստանար դավաճան-ճիվաղը։Պակաս նողկալի չեն դավաճանին ուղեկցող զանազան թիկնապահները, պաշտոնյաներն ու այդ նույն կեղծ «քաղաքացիները», որոնք հանուն փողի քծնում են ճիվաղին։

Այս ֆոնին, սահմանում ունենք հերթական զոհը։ Եվ այսպես ամեն օր։

Այս երիտասարդներն, ինչպես միշտ, դավաճանների համար, « զոհվում են հանուն ոչնչի», քանի որ դավաճանների համար հայրենիքը ոչինչ է։

Բա մե՞նք․․․Միթե՞ բոլորս ենք համակերպվել ամենօրյա զոհերին և թշնամուց ծնկաչոք խաղաղություն աղերսող դավաճաններին։ Միթե՞ ողջ Հայաստանը բթացել է․․․

Տեսանյութեր

Լրահոս