Բաժիններ՝

Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 61 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը 61 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան մինչև 177 միլիոն դոլար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տվյալների համաձայն, այս ակտիվացումը պայմանավորված է մի շարք անվանական ապրանքների արտահանման աճով, որոնց թվում են` գինու, ֆեռոհամաձուլվածքների, ավտոմեքենաների և հանքային ջրերի արտահանումը։

Վրաստանը, արտահանման համեմատ, 79 տոկոսով ավելացրել է ռուսական ապրանքների ներմուծումը մինչև 490 միլիոն դոլար, ինչի արդյունքում այս երկրի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 667 միլիոն դոլար։ Այս ցուցանիշով Ռուսաստանը Թուրքիայից հետո Վրաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, երրորդ տեղում Չինաստանն է՝ 376 մլն դոլար շրջանառությամբ։

Վրաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների առաջատար 5-յակը բաշխված է հետևյալ կերպ.

  • Ֆեռոհամաձուլվածքներ՝ 45 մլն դոլար, աճը՝ 41 տոկոս,
  • Բնական խաղողի գինիներ՝ 38 մլն դոլար, աճը՝ 52 տոկոս,
  • Մարդատար ավտոմեքենաներ՝ 22 մլն դոլար, աճը՝ 9,500 տոկոս,
  • Հանքային և քաղցրահամ ջրեր՝ 16 մլն դոլար, աճը՝ 14 տոկոս,
  • Սպիրտներ՝ 13 մլն դոլար, աճը՝ 160 տոկոս:

Ռուսաստանից Վրաստան ներմուծվող ապրանքների ցանկի պատկերն այսպիսին է.

  • Նավթ և նավթամթերք՝ 168 մլն դոլար, աճը՝ 273 տոկոս,
  • Բնական գազ՝ 75 մլն դոլար, աճը՝ 114 տոկոս տոկոս,
  • Ցորենի ալյուր՝ 13 մլն դոլար, աճը՝ 30 տոկոս,
  • Ցորեն՝ 12 մլն դոլար, աճը՝ 33 տոկոս,
  • Ածուխ՝ 12 մլն դոլար, աճը՝ 2,300 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս