Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ շրջված ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները հոսպիտալացվել են
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 17:09-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին, ուղևորներ Ռ. Ա.-ին (ծնված 1977 թ․) և Շ. Ս.-ին (ծնված 1990 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին. վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ ուղևոր Մ. Հ.-ն (ծնված 1981 թ․)՝ Թալինի ԲԿ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։