
28-ամյա Կառլեն Մ.-ն հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ապրիլի 21-ին, ժամը 00.15-ին, Աճառյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 28-ամյա Կառլեն Մ.-ին, որը 2020 թ. հունվարի 17-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի (Մահվան ելքով վրաերթ) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: