«Կառավարության էս նիստը կարող ենք որակել «պատմության մեջ նոր էջ բացելու» նիստ». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սպասում էիք, չէ՞, ես էլ․ էսա արագ ասեմ՝ ինչ եղավ։

Երեկ արդեն ասել էի, որ նիստը տեղափոխել էին՝ ԱԺ-ում ընթացող կառավարության 2022-ի կատարողականի հետ կապված։ Քիչ ա՝ տեղափոխել էին, մի հատ էլ բարլուսով՝ 9։30, ափալ-թափալ անցկացրեցին, որ խիղճները հանգիստ գնան էսօր էլ շարունակեն շոուն։

Էս անգամ մի քանի ավանդույթ խախտեց․ նախ նախանիստյան երկարաշունչ ու պաթոսային տեքստեր չկային, էս անգամ «խաղաղության դարաշրջանի» մասին անհոգնել վերահաստատման մարմաջը չկար։

Օրակարգում 49 հարց էր ներառված, ավանդույթ դարձած 3-ը զեկուցեցին։

Նիստի ողջ տևողությունը 42 րոպե էր։

Գնելն իր դերի մեջ էր, հերթական միլիարդների պարտիան էր մուրում՝ այս անգամ 2 մլդ 729 մլն․ սուբվենցիոն ծրարգրերով 42 ծրագիր է անցկացնելու։ Մնացածը, ոնց որ միշտ լինում ա։

Մտավ իր սովորական դերի մեջ, անհոգնել թվարկեց, թե այս որոշմամբ ինչ են ֆինանսավորում ու էլի անցավ մարզերի քուչեքով ու ըստ բակերի գծամետրերի թվարկեց, ի դեպ՝ ոչ մեկը բաց չթողեց, հիշեց անգամ՝ այն կենցաղային տները, որոնք պատրաստվում են վերանորոգել։ Ցանկն ընթերցելով փոփոլացավ ուղիղ 12 րոպե, ավելին, շեշտեց, որ «մեր պատմության մեջ մարզերում երբևիցե նման ծավալի ներդրումներ չի արվել։

Հետո միտքն էլ ավելի պայծառացավ, որ հիմա էլ որոշեց, որ իրենց կառուցումների, գծամետրով ասֆալտի ու վերանորոգած բակերի, կոյուղագծերի թեմայով բրոշյուրներ տպվեն, ու հասցեներով, ըստ գծամետրերի նշվեն, թե իրենք ինչ են արել, ինչպես են մարդկանց փրկել վերահաս վտանգից։ Էս անգամ որոշեց էս ֆորմատով մարդկանց ուղեղը լվանալ․ ընդգծեց, որ իր համար շատ կարևոր է, որ էդ «պատմական բրոշյուրները» գրախանութնեում վաճառվեն, մարդիկ էլ վերցնեն ու հիանան։ Այսինքն, պետության միջոցների հաշվի սեփական փիառն ա դարձյալ իրականացնում, դե մարդիկ էլ կասեն, «արա դե լավն ա էլի հո զոռով չի մեր նիկոլ-շինարարը»։

Կառավարության էս նիստը կարող ենք որակել «պատմության մեջ նոր էջ բացելու»։ Վառ օրինակը՝ կանանց բանակ տանելու ու ակադեմիական քաղաք կառուցելու մասին պնդումները (ակադեմիական քաղաքի մասին խոսեց 8։30 րոպե)․ էս ամեն ինչը որակեց մեգանախագիծ։

Մոտս լուրջ անհանգստություն կա․ էլի կենտրոնացել էր Արագածի վրա՝ նշելով, որ լեռնադահուկային սպորտաձևն են զարգացնում, սիրտս մի տեսակ կախ ա՝ Արագածի վրա չափից շատ ա ֆիքսվել։

Ի դեպ՝ չմոռացավ ձեռի հետ նորից ռեկլամ արեց Երևանի տրանսպորտային համակարգի բարելավման թեման, հիշեց Աջափնյակի մետրոյի կայարանի շինրարաության մասին, ընդգծեց, որ նոր թաղ են կառուցում 10-յակ հազարավոր բնկարարաններով։

Ընենց որ՝ հիասթափեցրեցի ձեզ, նորություն չկար՝ պոպուլիզմից բացի»։

Տեսանյութեր

Լրահոս