ԵՄ-ն Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել

Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել։

Ինչպես նշվում է Եվրոպական Միության դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրությունը, Հայաստանում ԵՄ դեսպանի թեկնածուն Վասիլիս Մարագոսն է։

Վասիլիս Մարագոսը ներկայում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է:

Վասիլիս Մարագոսը նույն Գլխավոր տնօրինությունում նախկինում աշխատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:

Բացի այս նշանակումից՝ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է պատվիրակությունների ղեկավարների շուրջ 40 առաջադրումների մասին:

Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Անդրեա Վիկտորինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930