Մահացել է 44-օրյա պատերազում զոհված Վանուշ Մելոյանի hայրը` Խաչիկ Մելոյանը
Երեկ՝ ապրիլի 18-ին, մահացել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վանուշ Մելոյանի հայրը՝ Խաչիկ Մելոյանը։
Որդու զոհվելու լուրն իմանալուց ամիսներ անց Խաչիկ Մելոյանի մոտ հայտնաբերվել էր արյան համակարգի հիվանդություն (DS՝ Հոջկինի լիմֆոմա, խառը բջջային տարբերակ, 4-րդ շրջան, գեներալիզացված լիմֆադենոպաթիա):
Վանուշի զոհվելու լուրն իմանալուց հետո էլ մահացել էր նրա պապիկը։
Նշենք, որ Վանուշ Մելոյանը ծնվել է 2000 թվականին, ծառայում էր Արցախում, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին։