Բաժիններ՝

Ես հավատում էի իմ հաղթանակին. Գոռ Սահակյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը երևանյան առաջնության արդյունքը սպասված է համարում:

«Թեժ պայքար ծավալվեց, առավել ևս, որ Հայաստանում է և մրցակիցներն էլ թուրք մարզիկներ են:

Պատասխանատվությունը շատ-շատ էր: Ես հավատում էի իմ հաղթանակին: Եվ քրտնաջան աշխատել եմ այս ամենի համար: Ուրախ եմ, որ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնության` այսպիսի մեդալներ նվաճեցի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը։

19-ամյա ծանրորդը շեշտեց, որ սպասում էր այս մեդալներին:

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում էին ինձ: Այս կիլոգրամներն առաջին անգամ էի բարձրացնում: Սակայն մրցահարթակում ելույթներն այլ են»,-ասաց նա:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գոռ Սահակյանը հաջող բարձրացրեց 140 կգ, այնուհետ 145 կգ: Սակայն գլխավերևում չպահեց 147 կգ: Այս վարժությունում Սահակյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում Թուրքիայի, իսկ երրորդ հորիզոնականում Իսպանիայի ներկայացուցիչներն են:

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը հաջորդաբար բարձրացրեց 170 կգ և 175 կգ: Ու այս վարժությունում ևս ոսկի նվաճեց:

19-ամյա Գոռ Սահակյանը երկամարտում գրանցելով 320 կգ` դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ տեղում Իսպանիայից Խուան Հերնանդեսն է, իսկ եռյակի վերջում թուրք Քարան Կահրիմանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս