Եթե ճիշտ գործենք, Շահենի պատգամը ճիշտ ընկալենք, նորից հաղթանակներ ենք ունենալու․ Հրանտ Մելիք- Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամբողջ օրը մտովի Շահենի հետ անցկացրի։ 30 տարի առաջ այս օրը խոցվեց նրա ուղղաթիռը։ Ու հիմա նստած մտածում եմ՝ 30 տարին ի՞նչ է որ։ Ընդամենը մի ակնթարթ։ «Երեկ չէ առաջին օրը» ծնված որդիս արդեն 15 տարեկան է։ Բայց ինչքան բան տեսավ մեր ժողովուրդն այդ 30 տարիների ընթացքում…
Ասածս այն է, որ չենք հասցնելու աչք թարթել ու ամեն ինչ նորից փոխվելու է։ Եվ եթե ճիշտ գործենք, Շահենի պատգամը ճիշտ ընկալենք, նորից հաղթանակներ ենք ունենալու։ Այն էլ ինչ հաղթանակներ…
P.S. Ընկերներիս հետ 2017-2018թթ. «Եղնիկներ»-ի մասին ֆիլմ ենք պատրաստել։ Ֆիլմի պրեմիերան հեղաշրջման օրերին է կայացել։
Շատերի ուշադրությունից, կարծում եմ, դուրս է մնացել։ Բայց այսօր այդ ֆիլմին վերադառնալու ամենաճիշտ օրն է։ Հղումները մեկնաբաություններում կտեղադրեմ։ Երեք տասնամյակների խորքից եկող խոսքն ու գործը աննկարագրելի արդիական է։ Վստահ եմ՝ կհետաքրքրի»։