Բաժիններ՝

Լրատվական կայքը ընդունել է, որ զրպարտել է` մեղադրելով դրամ ու տուն ստանալու մեջ

Սիրելի՜ հայրենակիցներ,
Հարգելի՜ լրագրողներ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Civic.am լրատվական կայքը կատարել է մեր պահանջը` տպագրելով մեր պատասխան հերքումը։

Ակնհայտ է, որ սույն քայլով վերոնշյալ լրատվական կայքը փաստացի ընդունել է, որ հղում անելով այսպես կոչված «հավաստի» աղբյուրի և մեզ մեղադրելով Ռ. Քոչարյանից գումար և բնակարան ստանալու մեջ զրպարտել է մեզ` տարածելով չհիմնավորված ու անապացույց տեղեկատվություն: Մենք անհոգնել ու հետևողական պայքարելու ենք յուրաքանչյուր անբարո ապատեղեկատվության դեմ, որի նպատակը մեր պայքարի արժեզրկումը և էժանացումն է: Մենք մեր որդիների նահատակությունը չենք վաճառում, հանուն իրենց գնալու ենք յուրաքանչյուր ստի ու կեղծիքի հետևից` անկախ «հավաստի» աղբյուրների զբաղեցրած պաշտոնից ու երևակայության աստիճանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս