Առողջապահության նախկին փոխնախարարը Քաղաքապետարանում պաշտոն ստացավ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունն ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պարոն Գրիգորյանը եղել է Առողջապահության փոխնախարար, և մենք միասին աշխատել ենք քովիդի ամենածանր ժամանակաշրջանում։ Շնորհավորում եմ Ձեր նշանակման կապակցությամբ»,- ասաց Ավինյանը:

Նա նաև հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Հայկ Մուրադյանի նշանակման մասին։

«Երևի թե ամենածանրաբեռնված վարչությունն է, և շատ դեպքերում խնդիրներ ունենք ժամկետանց գրությունների հետ կապված, և ժամանակ կար, որ այդ վարչությունը կոչում էինք «սև խոռոչ»»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Կարդացեք նաև

Նշենք, որ նախքան նախարարի տեղակալ նշանակվելը Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նա եղել է նաև առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի օգնականը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930