
Երևանի կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանում տղամարդու դի է հայտնաբերվել
Փրկարարները Երևանի կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանից դուրս են բերել 55 ամյա քաղաքացու դի։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 15-ին ժամը 13։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող կիսակառույց շենքի վերելակի հորանում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։