Վանաձորում արտահերթ ընտրություններ կացկացվե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում քննարկում են Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Բանն այն է, որ տեւական ժամանակ է՝ ավագանու նիստեր չեն գումարվում, քաղաքում կուտակված խնդիրներ կան, որոնք միայն ավագանու որոշումներով են լուծվում։ Մամիկոն Ասլանյանի դասալիք թիմակիցը, որը քվորում ապահովեց, եւ ՔՊ-ի համայնքապետ Ական՝ Արկադի Փելեշյանը, հաստատեց համայնքի բյուջեն, այդ նիստից հետո այլեւս չի ներկայանում նիստերին, ուստի նոր ընտրություններ են պետք՝ դրա համար իրավական ճանապարհներ են փնտրում։ Քննարկվում է Վանաձորի կրկին խոշորացման՝ Փամբակը Վանաձորին միավորելու հարցը, որի դեպքում նոր ընտրություն կկայանա։

Հիշեցնենք, որ 2021 թ․ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո իշխանությունը կալանավորեց առաջին տեղը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանին, նա մեկուկես տարի է՝ անհեթեթ մեղադրանքով բանտում է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930