Բաժիններ՝

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամը սկսում է «Աերոտիեզերական ինժեներության ներածություն» դասընթացը

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը՝ Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ մեկնարկում է «Աերոտիեզերական ինժեներության ներածություն» դասընթացը։

Դասընթացն անվճար է, մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը: Ուսուցման տևողությունը՝ 16 շաբաթ, շաբաթական 12 ժամ: Ընտրությունը կկատարվի հարցազրույցի հիման վրա: Հատուկ տեղեր են նախատեսված 44-օրյա պատերազմի մասնակիցների և զոհվածների ընտանիքների անդամներին համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023թ. ապրիլի 29-ը: Դասերի մեկնարկը՝ 2023 թվականի մայիսի 1-ից:

Կարող են դիմել նրանք, ովքեր աերոտիեզերական ինժեներության ոլորտում մասնագիտանալու ներուժ ունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս