Հավի կրծքամսով սպագետտի
Բաղադրիչներ
Հավի կրծքամիս – 300 գ

Սպագետտի կամ արիշտա – 200 գ

Թթվասեր – 200 մլ
Սխտոր – 2 պճեղ

Սոխ – 1 հատ
Պապրիկա – 0,5 թ/գ
Օրեգանո – 0,25 թ/գ

Աղ
Պղպեղ
Բուսայուղ – 2-3 ճ/գ
Պատրաստման եղանակը
Հավի միսը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ, ավելացնել մանր կտրատած սոխն ու սխտորը և շարունակել տապակել ևս 7 րոպե, որպեսզի սոխը կարմրի։
Այնուհետև համեմել աղով, համեմունքներով և ավելացնել քաղցր պապրիկա։
Ավելացնել թթվասեր և սոուսը բերել եռման աստիճանի:
Եռացնել այնքան մինչև ստանալ ցանկալի խտություն։
Եփած սպագետտին ավելացնել սոուսի վրա, խառնել և մատուցել։

