Բաժիններ՝

Ռուսաստանի և Ուկրաինայի ընդհանուր կորուստները կարող են հասնել 354 000-ի. պատերազմը, ըստ ամենայնի, կշարունակվի 2023-ից հետո էլ. Reuters

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմական հակամարտության ընթացքում որպես զոհ և վիրավոր կորցրել են ընդհանուր մինչև 354 000 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով համացանց արտահոսած ենթադրյալ ամերիկյան հետախուզական փաստաթղթերը, որոնց իսկությունը չի հաստատվել։

Ըստ փաստաթղթերի՝ Ռուսաստանի ընդհանուր կորուստները կազմում են 189 500-223 000 մարդ, որից 35 500-43 000-ը՝ զոհված, իսկ 154 000-180 000-ը՝ վիրավորված:

«Ուկրաինան կրել է 124 500-131 000 մարդու ընդհանուր կորուստ, այդ թվում՝ 15 500-17 500-ը՝ զոհված գործողությունների ժամանակ և 109 000-113 500-ը՝ վիրավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ հիմնվելով համապատասխան տվյալների վրա:

Այս թվերը մոտ 10 անգամ ավելի մեծ են, քան Մոսկվայի կամ Կիևի կողմից զոհերի և վիրավորների մասին հրապարակված ցանկացած հրապարակային ցուցանիշ:

Նաև, ըստ փաստաթղթերի, հակամարտությունը կարող է վերածվել «ձգձգվող պատերազմի», որը շարունակվի 2023 թվականից հետո էլ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս